Արարատի ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

20-06-2021 16:35:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն ընտրակաշառքի վերաբերյալ օպերատիվ տվյալ են ստացել ու բացատրական աշխատանք իրականացրել, ինչի շնորհիվ հունիսի 19-ին բաժին է ներկայացել Վեդի քաղաքի
բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի անձ իրեն 30 հազար դրամ է տվել, որպեսզի ինքն ու կինը քվեարկեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին։
 
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից, հունիսի լույս 20-ի գիշերը Վեդիի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդը ձերբակալվել է։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 121 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար