Նորամարգ գյուղի բնակչության շրջանում 15-20 հազար դրամ փող բաժանելու կասկածանքով երկու անձ բերման է ենթարկվել

20-06-2021 17:41:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 18-ին ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական

համաձայնության գալով, խմբի կազմով, նույն գյուղի բնակչության շրջանում գումարի տեսքով ընտրակաշառք են բաժանել և շարունակում են բաժանել:

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք Նորամարգ գյուղի բնակչության շրջանում 15.000-ից 20.000 դրամի սահմաններում փող են բաժանել դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որոնցից մեկը ձերբակալվել է։

Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է:

 

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 141 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար