Հայաստանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը


Հայաստանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը

  • 20-06-2021 18:19:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 989 հազար 972 քաղաքացի  կամ ընտրողների 38,17 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
 
Համեմատության համար՝ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը:
 
Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play