Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նորընտիր նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նորընտիր նախագահին

  • 20-06-2021 20:22:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: 
 
«Ուրախ ենք մեծապես, որ Իրանի բարեսեր ժողովուրդը ազգային ավանդներին հավատարմությամբ կառուցում է իր երկրի շեն ու բարօր կյանքը։ Մեր մաղթանքն է, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Իրանը արձանագրի նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ և շարունակի գովարժան ներդրում բերել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործին։  
 
Գոհունակություն է Մեզ համար նաև, որ մեր երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը այսօր շարունակում է ամրանալ մեր պետությունների միջև  արդյունավետ գործակցությամբ», - ասված Վեհափառ Հայրապետի ուղերձում։
Հայոց Հայրապետը Իրանի հավատավոր ժողովրդին մաղթել է ապահով խաղաղություն, նորընտիր նախագահին՝ Բարձրյալի մշտական զորակցությունը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play