ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ


ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ

  • 20-06-2021 21:19:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 281 հազար 174 քաղաքացի կամ 49,4 տոկոսը: Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նշենք, որ նախորդ՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 260 հազար 840 ընտրող կամ ընտրողների 48,63 տոկոսը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը