Քաղաքական դաշտում այսուհետ լսելի է լինելու մեր ձայնը


Քաղաքական դաշտում այսուհետ լսելի է լինելու մեր ձայնը

  • 21-06-2021 00:37:07   | Հայաստան  |  Քաղաքական

Սիրելի՛ հայրենակիցներ
 
Քվեարկությունն ավարտվեց:
Ցանկացած ընտրություն միակ օրինական հնարավորությունն է ավելի լավ իշխանություն ընտրելու և ավելի լավ որակի քաղաքական համակարգ ձևավորելու համար:
Բացի այդ, մեծ հաշվով, ցանկացած ընտրություն լակմուսի թուղթ է՝ ցույց տալու համար այս կամ այն քաղաքական ուժի կենսունակությունը, վստահությունն ու վճռականությունը:
՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցությունը հիմնադրվել է ընդամենը 4 ամիս առաջ: 
Այս ընտրությունները մեզ համար չափազանց կարևոր փորձություն էին:
Մենք փորձեցինք օգտագործել մեր հնարավորությունների առավելագույնը՝ ակնկալելով մեր հանրության վստահությունը:
Տրամադրված ենք վճռականորեն և հաստատակամորեն արձանագրում ենք, որ քաղաքական դաշտում այսուհետ լսելի է լինելու մեր ձայնը՝ ժամանակի մեջ դառնալով վճռորոշ:
Առաջիկա քաղաքական գործընթացները միտված են լինելու քաղաքական դաշտը մաքրելու, նոր հանրային ու քաղաքական ուժերի համար մեկնարկի, ճիշտ դիրքավորման և առաջիկա տարիների համար էական դերակատարություն ունենալու առանցքային միջոց և հնարավորություն...
Շարժվում ենք առաջ, դեպի ուժեղ ու իրապես ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ...
Իսկ հիմա զինվենք համբերությամբ ու սպասենք արդյունքների ամփոփմանը…
 
՛՛Արդար Հայաստան՛՛ կուսակցություն
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական