Հայտնի է նոր խորհրդարանում ՔՊ պատգամավորների նախնական թիվը


Հայտնի է նոր խորհրդարանում ՔՊ պատգամավորների նախնական թիվը

  • 21-06-2021 10:47:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ութերորդ գումարման ՍԺ-ում մենք կունենանք 72 պատգամավոր, դա նշանակում է, որ իշխանությունները ունենալու են սահմանադրական մեծամասնություն և ունեն հինգ տարվա մանդատ ցանկացած բարեփոխում իրականացնելու:
 
Այս մասին  ֆեյսբոուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ սա նշանակում է՝ ընդդիմությունը չի կարող խոչընդոտել բարեփոխումներին:
 
«Մեծ աշխատանք է սպասվում բոլորիս: Բոլորս պետք է կառուցենք մեր ապագան, իսկ հանցանք կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, որի մասին դեռ կասեմ:
 
«Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ, խոնարհվում եմ իմ հպարտ ազգի առջև և համոզված եմ մեր գործով կապացուցենք, որ ԱՊԱԳԱ ԿԱ՜, ԿԱ՜ ԱՊԱԳԱ»
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը