Մեծածավալ խախտումները եղել են հենց Հայաստան դաշինքի կողմից. «Ականատես»


Մեծածավալ խախտումները եղել են հենց Հայաստան դաշինքի կողմից. «Ականատես»

  • 21-06-2021 11:48:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. «Ականատես» դիտորդական առաքելությունն այսօր ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց իրականացրած դիտորդական աշխատանքի արդյունքները։ Նախաձեռնության անդամ Սոնա Այվազյանը հայտարարեց, որ ընտրության օրը մեծածավալ ընտրախախտումներ են իրականացվել «Հայաստան» դաշինքի կողմից։
 
«Քվեարկության օրվա գործընթացը եղել է կազմակերպված, ընդհանուր առմամբ ընթացել է սահուն կերպով, խաղաղ միջավայրում՝ առանց լայնածավալ կոպիտ խախտումների։ Այդուհանդերձ նկատվել է որոշ լարվածություն մի շարք տեղամասերում։ Եվ այդ լարվածությունը, որպես կանոն, պայմանավորված է եղել կողմնակի անձանց ներկայությամբ, ուղղորդումներով և վերահսկվող քվեարկությամբ։ Կարող եմ ասել, որ դա եղել է համատարած՝ ՀՀ ամբողջ տարածքում։ Այդ ուղղորդումների, վերահսկողության, գաղտնիության խախտման առյուծի բաժինն ընկնում է Հայաստան դաշինքի վրա։ Մենք մտածում էինք՝ որքանով ճիշտ կլինի, որ ներկայացնենք մեկ կուսակցության հետ կապված խնդիրները, բայց այդ խախտումներն այնքան ծանրակշիռ են, որ մտածեցինք, որ շատ թերի կլինի, եթե չներկայնացնենք։ Մեծածավալ խախտումները եղել են հենց Հայաստան դաշինքի կողմից»,- ասաց Սոնա Այվազյանը։
 
Նրա խոսքով, մասնավորապես, ամենատարածված խախտումները եղել են ընտրողներին ուղղորդելն ու քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձը։ «Ականատես» դիտորդական առաքելությունը պատրաստվում է այս խախտումների դեպքերով հաղորդումներ ներկայացնել իրավապահներին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play