ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի հետ լավ հարաբերությունների պահպանում

21-06-2021 13:18:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Արմենպրես. Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կպահպանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
 
«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Հայ ժողովուրդը
գիտի, որ այն վստահելի ու հավատարիմ ընկեր է, ամենամոտը Հայաստանին»,-ասել է նա:
 
Վլադիմիր Ջաբարովը գլխավորը համարում է Հայաստանում իրավիճակի կայունացումը, և որ քաղաքական հակազդեցությունները չտեղափոխվեն փողոց: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում ամեն ինչ կանցնի ժողովրդավարական սկզբունքների պայմաններում:
 
Նրա խոսքով, Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանը մնա ՀԱՊԿ-ի հավատարիմ գործընկերը, ԵԱՏՄ անդամ երկիր: Վլադիմիր Ջաբարովը կարևոր է համարել նախորդ տարվա նոյեմբերից հետո երկրի տնտեսության վերականգնումը: «Կարծում եմ, որ այս համատեքստում մենք կողջունենք ՀՀ կառավարության ցանկացած խաղաղ նախաձեռնություն»,-նշել է նա:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 136 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար