21-06-2021 14:03:19 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Կրեմլում տեսնում են ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը եւ հայ ժողովրդին շնորհավորում են ընտրության կապակցությամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք ուշադիր հետեւում են Երեւանից ստացված տեղեկատվությանը, ողջունում ենք Հայաստանի ԿԸՀ տեղեկատվությունն այն մասին, որ ընտրությունները կայացել են: Եվ, իհարկե, տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ», ասել է նա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Հայաստանը, ինչպես ասել է Կրեմլի խոսնակը, Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն ու գործընկերն է: «Մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք ներկայում ապրում է երկիրը, եւ դուրս գալ կայուն զարգացման ճանապարհ, այդ թվում եռակողմ պայմանավորվածությունների իրականացման միջոցով, որոնք ձեռք են բերվել եւ ստորագրվել Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ», ասել է Պեսկովը: