ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել խախտումներ, որ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա


ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել խախտումներ, որ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա

  • 21-06-2021 14:07:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում ԱՊՀ և ՀԱՊԿ դիտորդները խախտումներ չեն հայտնաբերել:
 
Երևանում ամփոփելով դիտորդական առաքելության արդյունքները՝ այս մասին ասուլիսում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը:
 
«Ընդհանուր կարծիքն այն է, որ ընտրությունները սկսվել են առանց աղմուկի ու իրարանցումների: Արդյունքների մասին պատրաստվել է վերջնական փաստաթուղթ: Գործընթացն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա, ընտրությունները կազմակերպված են եղել բարձր կազմակերպչական մակարդակով»,- ասել է Նեմատովը։
 
Առաքելության ղեկավարը նշել է, որ Հայաստանում իրենց դիտորդական խումբն այցելել է մոտ 700 ընտրատեղամաս, դիտորդական առաքելության կազմում եղել է 96 անձ: Ըստ Նեմատովի՝ նրանք բոլորն էլ փորձառու անձինք են՝ պատգամավորներ, ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից, ռուս-բելառուսական միությունից: 
 
«Մենք դիտորդական առաքելությունն անցկացրել ենք ազատ, անկողմնակալ, առանց միջամտելու Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի օրենքների հիման վրա»,- հավելել է Նեմատովը։
 
Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովները ստեղծել են բոլոր պայմանները՝ ազատ կամարտահայտման իրավունքներն իրականացնելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play