Հունիսի 21-26-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. ՀՀ ԱԻՆ


Հունիսի 21-26-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. ՀՀ ԱԻՆ

  • 21-06-2021 14:31:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում.
 
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
 
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 21-26-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան։ Հունիսի 21-26-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
 
Հանրապետության տարածքում`
 
Հունիսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
Երևան քաղաքում՝
 
Հունիսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
 
Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  37.80C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     6.00C (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                21.00C
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն