«Հայոց Հայրենիք» կուսակցությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. կդիմեն ՍԴ


«Հայոց Հայրենիք» կուսակցությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. կդիմեն ՍԴ

  • 21-06-2021 16:34:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները, հայտնում է Հայկակակ  ժամանակը
 
Հիշեցնենք, որ կուսակցության ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը:
 
Ըստ հայտարարության՝ նրանք դիմելու են Սահմանադրական դատարան արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ ընտրությունները գնահատում են ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող: Այս ընտրությունները նրանք որակել են ՀՀ նորանկախ պատմության ամենախայտառակ ընտրությունները:
 
Նշենք, որ այս ընտրություններում նրանք ստացել են 13.115 ձայն կամ 1,03%:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը