ՊԵԿ 100 աշխատակից վերապատրաստվել է


ՊԵԿ 100 աշխատակից վերապատրաստվել է

  • 21-06-2021 22:00:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պետական եկամուտների կոմիտեում ռիսկերի վերլուծության և ստուգումների իրականացման գործընթացներում ընդգրկված 100 աշխատակցի համար անցկացվել է մասնագիտական դասընթաց: Այն ուղղված է կոմիտեի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, որի նպատակն է ապահովել հնարավորինս միատեսակ մոտեցում ռիսկերի հայտնաբերման և ստուգումների իրականացման գործընթացում: Այս մաիսն տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 
 
Չորս օրերի ընթացքում ներկայացվել են տարբեր հարկատեսակների գծով ստուգման ընթացակարգերը, առանձնահատկությունները, ինչպես նաև ռիսկերի բացահայտմանը և դրանց նվազեցմանն ուղղված անհրաժեշտ քայլերը: 
 
Դասընթացը կազմակերպել է Համաշխարհային բանկը Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն