Հանրապետության 120 դպրոցներում իրազեկման և տարահանման միջոցառումներ են իրականացվել


Հանրապետության 120 դպրոցներում իրազեկման և տարահանման միջոցառումներ են իրականացվել

  • 21-06-2021 18:05:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները տարեսկզբից մինչև հիմա իրազեկման և տարահանման միջոցառումներ են իրականացրել Երևանի 80 և մարզերի 40 դպրոցներում:
 
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ-ից, տարահանման հերթական վարժանքն է անցկացվել Երևանի թիվ 40 հիմնական դպրոցում: Աշակերտները սովորել են այն հիմնական գործողությունները, որոնք հարկավոր է անել երկրաշարժի ժամանակ:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play