Միջազգային դիտորդներն արձանագրում են՝ ընտրությունները եղել են մրցունակ, սակայն սուր բևեռացվածությամբ


Միջազգային դիտորդներն արձանագրում են՝ ընտրությունները եղել են մրցունակ, սակայն սուր բևեռացվածությամբ

  • 21-06-2021 17:06:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2021 թ. hունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Այս մասին նշվում է միջազգային դիտորդների տարածած հաղորդագրության մեջ: 
 
Այնուհանդերձ, դիտորդները նկատել են, որ ընտրությունները բնութագրվել են ինտենսիվ սուր բևեռացվածությամբ և առանցքային մասնակիցների աճող սադրիչ հռետորաբանությամբ: Իրավական դաշտն, ընդհանուր առմամբ, համապարփակ է, սակայն այն փաստը, որ փոփոխություններն ընդունվել են ընտրությունների անցկացման ժամկետին այդքան մոտ ժամանակահատվածում, որոշակի իրավական անորոշություն է առաջացրել:
 
Ընտրությունները կազմակերպող և անցկացնող մարմինն իր աշխատանքը կատարել է թափանցիկ, կոլեգիալ և մասնագիտորեն և վայելել է ընտրական շահառուների վստահությունը: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են:
 
Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Այնուհանդերձ, քարոզչության բացասական տոնայնությունը և անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում: Ընտրությունների օրը, ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ դրական են գնահատվել: Քվեարկության օրը՝ ներառյալ
ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական:
 
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին որոշումը կայացվել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման նպատակով Ադրբեջանի հետ կնքված հրադադարի հայտարարությանը հաջորդած հակակառավարական ցույցերի արդյունքում: Հրադադարի հայտարարությունը հաջորդել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ 44-օրյա պատերազմին: Ընտրությունները կայացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող
լարվածության համատեքստում: Ազգային անվտանգության հարցերը գերակայել են քաղաքական դիսկուրսում՝ ստվերելով քաղաքականության այլ հիմնախնդիրներ, և կոշտ հռետորաբանությունը ավելի է սրել արդեն իսկ բևեռացած քաղաքական միջավայրը:
 
Առավել մանրամասն՝ այստեղ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն