Վրաստանի վարչապետը «Թվիթեր»-ում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21-06-2021 18:16:29 | Հայաստան | Քաղաքական
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների հաջող անցկացման և նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Բոլորին հաջողություն եմ մաղթում: Անհամբեր սպասում եմ նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ղարիբաշվիլին: