Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում տարհանվել է ևս 3 աճյուն


Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում տարհանվել է ևս 3 աճյուն

  • 21-06-2021 18:50:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հունիսի 21-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն, տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 
Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Նախնական տվյալներով՝ նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են:
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play