Չավուշօղլուն պատմել է, որ հայերի պատճառով է դարձել դիվանագետ


Չավուշօղլուն պատմել է, որ հայերի պատճառով է դարձել դիվանագետ

  • 21-06-2021 21:30:03   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով վերջին շրջանում խոսում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, հերթական անգամ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել, հայտնում է Ermenihaber.am-ը: 
 
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպած Չավուշօղլուն պատմել է, թե ինչու և ինչպես է դարձել դիվանագետ։ Ըստ պատմածի՝ դիվանագետի մասնագիտությունը նա ընտրել է՝ ի հեճուկս հայկական կազմակերպության, որը աշխարհի տարբեր վայրերում ոչնչացնում է թուրք դիվանագետներին։ Չավուշօղլուն ակնհայտորեն ակնարկել է ASALA-ի վրեժխնդրական գործողությունների մասին, որոնք միտված էին Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացմանը:  
 
ASALA   -  Armenian Secret Army for the Liberation of Armenia
ՀԱՀԳԲ - Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ
 
«Երբ սովորում էի վարժարանում, հայկական ահաբեկչական կազմակերպությունը հարձակումներ էր գործում մեր դիվանագետների վրա, զոհեր էինք տալիս: Ես էլ, ի հեճուկս նրանց, որոշեցի դառնալ դիվանագետ և սկսեցի սովորել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում»,- պատմել է Չավուշօղլուն։
 
Նա, սակայն, ոչ մի բառ չի խոսել ASALA-ի գործողությունների դրդապատճառների, Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականության մասին։ Պարզապես հերթական անգամ թուրք հասարակության ու հատկապես երիտասարդության շրջանում ատելություն է սերմանել հայերի հանդեպ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play