Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել


Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել

  • 21-06-2021 20:48:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

««Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Միեւնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել պ-ն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։ Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ»,- գրել է փաստաբանը։

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն