ՀՀ-ում այլևս փակված է ժողովրդին վախեցնելով վերարտադրվելու պրոցեսը. Պապիկյան


ՀՀ-ում այլևս փակված է ժողովրդին վախեցնելով վերարտադրվելու պրոցեսը. Պապիկյան

  • 21-06-2021 21:06:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, հայտնում է Հայկական ժամանակը: 
 
Նախ երկրի օրհներգը հնչեց, այնուհետ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակը:
 
«Երեկ ՀՀ քաղաքացին կատարեց պատմական առաքելությունը, երեկ մենք վերահաստատեցինք, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին, որ ժողովուրդն է որոշում ու տնօրինում իր ու երկրի ճակատագիրը:
 
ՀՀ-ում այլևս փակված է արատավոր երևույթների, ժողովրդին ստրկացնելու, կաշառելու, վախեցնելու մեթոդով վերարտադրվելու պրոցեսը»,-ելույթի իր խոսքն այսպես սկսեց Սուրեն Պապիկյանը:
 
«Երեկ մենք միասին վերահաստատեցինք 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները: Երեկ մենք ցույց տվեցինք, որ չնայած մեր ունեցած խնդիրներին, մեր վերքերին, մենք ամուր ենք կանգանծ մեր ոտքերի վրա և պատրաստ ենք շտկել մեր ողնաշարը:
 
Ու սա ի լուր բոլորի է: Ի լուր աշխարհի, բոլոր կասկածողների, բոլոր նրանց, որոնք այլ հույսեր էին փայփայում: Դուք երեկ բոլորի ծրագրերն ուղարկեցիք դեպի անցյալ, դեպի գրողի ծոցը: Եվ մենք միասին ազդարարեցինք, որ Հայաստանում ապագա կա: Երախտապարտ եմ ձեզ իրավատեր քաղաքացի լինելու համար»,- հավաքվածներին դիմեվ Պապիկյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը