«Քայլ դեպի տուն» 2021 ուսումնաճանաչողական ծրագիրը շուրջ 400 սփյուռքահայ կհյուրընկալի հայրենիքում


«Քայլ դեպի տուն» 2021 ուսումնաճանաչողական ծրագիրը շուրջ 400 սփյուռքահայ կհյուրընկալի հայրենիքում

  • 22-06-2021 19:23:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 21-ին մեկնարկել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագիրը, որը նպատակ ունի պահպանել և զարգացնել 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների ազգային ինքնությունը:
 
Ծրագիրը ևս 3 փուլով կշարունակվի մինչ օգոստոսի կես՝ 400 սփյուռքահայ երեխաների հնարավորություն ընձեռելով տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը, անցնել հայերենի և պատմաճանաչողության դասընթացներ, սովորել հայկական երգ ու պար, մասնակցել տարաբնույթ հանդիպումների և ծանոթանալ հայրենիքի կրթական հնարավորություններին:
 
Ծրագրի առաջին փուլին մասնակցում են սփյուռքահայ պատանիներ ԱՄՆ-ից, Լիբանանից, Իսպանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և Ուկրաինայից: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունեց և բարի գալուստ մաղթեց նրանց՝ նշելով, որ մեկ տարի ընդմիջումից հետո հայրենիքը կարոտել էր սփյուռքի երեխաներին, նրանց ջերմությունն ու ժպիտները:
 
Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
 
«Քայլ դեպի տան» մասին ավելին կարող եք իմանալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play