Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
22-06-2021 21:31:51 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանը հունիսի 22-ին հանում Է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները: Այդ մասին ավելի վաղ հայտնել Է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Երկու երկրների միջև թռիչքները դադարեցվել Էին ապրիլի 15-ից՝ կորոնավիրուսի թվերի աճման պատճառով, հայտնում է Ermenihaber.am-ը:
Կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ որոշումն ընդունվել Է ռուսաստանյան պատվիրակության Թուրքիա կատարած այցի արդյունքներով։ Նաև հաշվի է առնվել մասնագետների համապատասխան եզրակացությանը: Առանձին ավիաընկերություններ արդեն հայտարարել են Թուրքիա թռիչքներն սկսելու պլանների մասին: