Կյանքից հեռացել է անվանի օդաչու Ալեքսանդր Բալտայանը
23-06-2021 10:12:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ալեքսանդր Բալտայանը կյանքից հեռացել է 2021թ․ հունիսի 21–ին։
Հուղարկավորությունը տեղի կունենա ս․թ․ հունիսի 23–ին՝ ժամը 18։00–ին, Լյուար սգո սրահում։
Ալեքսանդր Միսակի Բալտայան։
Ծնվել է 1950թ․ հունվարի 8–ին։
1970 թվականից աշխատել է քաղ․ ավիացիայում՝ որպես օդաչու։
Եղել է քաղ. ավիացիայի վարչության պետի տեղակալ, օդանավի հրամանատար։
Իրականացրել է բոլոր կառավարական չվերթները։
Ա․ Բալտայանը եղել է նախագահական թիվ 1 ինքնաթիռի հրամանատար, ինչպես նաև Կ․ Դեմիրճյանի, Լ․ Տեր–Պետրոսյանի, Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի ինքնաթիռների հրամանատար։
Արժանացել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, Վաստակավոր օդաչու կոչման և մի շարք այլ գովասանագրերի։