«NAYMESIS» բարեգործական ռեփ համերգ Mezzo -ում


«NAYMESIS» բարեգործական ռեփ համերգ Mezzo -ում

  • 23-06-2021 10:16:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հուլիսի 1 -ին Mezzo Club ում տեղի կունենա ռեփ կատարող, հասարակական գործիչ NAY 374 (Դաւիթ Աղաջանեան) -ի «NAYMESIS» բարեգործական համերգը music band -ի հետ։
 
Համերգից գոյացած գումարով Երեւանում կկառուցվի WORKOUT մեծ մարզահրապարակ, որը կլինի սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար հարմարություն ունեցող Հայաստանի առաջին մարզահրապարակը։
Տոմսերի համար +374 98 206 206 / 010 524 211
 
NAY 374 (Դաւիթ Աղաջանեան)՝ հանդիսանում է Հայաստանում հիփ-հոփ մշակույթի հիմնադիրներից մեկը։
2014 -ից ակտիվ զբաղվում է հասարակական գործունեությամբ, որպես նախաձեռնող, կազմակերպիչ։ Գործունեությունը հիմնականում ծավալում է Երևանում և Մոսկվայում։
2016 -ին Մոսկվայում հիմնադրում է Տիր հայագիտական կենտրոնը։
Վերջին պատերազմի առաջին օրվանից եղել է Հայաստանում ու իրականացրել կարևոր հայապահպան ու հումանիտար գործունեություն։ 
«Քողարկող ցանցեր» նախաձեռնության հիմնադիրն է, ինչը մեծ հանրային հնչեղություն ստացավ ու հասավ աննախադեպ չափերի։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play