Վահրամ Դումանյան. «Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ»


Վահրամ Դումանյան. «Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ»

  • 23-06-2021 11:32:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:
 
Խորհրդակցությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և գերատեսչության առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
 
Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ԿԳՄՍ ոլորտային աշխատանքների արդյունավետության բարձրացումը` շեշտելով, որ այս փուլում պետությունն ու հասարակությունը նախարարությունից ակնկալում են ավելի շատ արդյունքներ, զարգացման հեռանկարային ծրագրեր:  
 
«Նախարարությունը ձեռնարկել է ոլորտային զարգացման լուրջ ծրագրեր, մի շարք կարևոր քայլեր արդեն արվել են, դրանք պետք է շարունակվեն ավելի հաստատուն տեմպերով»,-  ընդգծել է Վահրամ Դումանյանը: 
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային բարեփոխումներին և աշխատանքային կարգապահությանն առնչվող հարցեր:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն