Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին
23-06-2021 12:17:24 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի իներորդ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում անդրադարձել է Լեռնային ղարաբաղի պատերազմին:
Նա նշել է, որ վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը:
«Տարածաշրջանում ռուս խաղաղապահները այժմ հուսալիորեն երաշխավորում են խաղաղությոնն ու անվտանգությունը, անում են հնարավորը՝ հումանիտար իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»-նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Ռուսաստանը երբեք չի մոռանում պատասխանատվության մասին, որը միտված է հարևան երկրների անվտանգությանն ու բարգավաճմանը:
«Նրանց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային և մարդկային կապերը»,-հավելել է նա: