Ուզում եմ ապրել այն Հայաստանում, ուր չկան «ականներ»


Ուզում եմ ապրել այն Հայաստանում, ուր չկան «ականներ»

  • 23-06-2021 12:44:23   | Հայաստան  |  Հասարակություն

Ուզում եմ ապրել այն Հայաստանում երբ գիշերը քնելուց  վստահ լինես , որ կարթնանաս նույն պետությունում, որ առավոտյան վախով չվերցնես հեռախոսը  ու տեղեկանաս բոթին, որ երկիրդ պակասել է, որ զինվորդ գերեվարվել է, որ թշնամիդ ցինիկաբար  ու անպատասխան նսեմացրել է քեզ ու քո ազգային արժանապատվությունը։
Ուզում եմ ապրեմ այն Հայաստանում ուր մարդը, մարդկային կյանքը բարձրագույն արժեք է ու պաշտպանված  է պետության կողմից, ուր ոստիկանը ոչ թե քաղաքականացված մարդ ծեծող է այլ մարդ պաշտպանող, ուր չկան պատվիրված քրեական գործեր ու հալածանքներ, ուր չկան #արթուրդավթյաններ ,#սասունխաչատրյաններ, #ռուստամբադասյաներ,ուր դատարանները արդարադատության օրրան են  ոչ թե  գնացուցակով ու պետպատվերով աշխատող քաղաքականացված  պատվերի սրահներ, ուր պատգամավորը ժողովրդի ծառան է ոչ թե անսպասելի  իշխանությունից ու փողից  խրտնած երևույթ, ուր ժողովուրդը ունի հավաքական ազգային արժանապատվություն  և
հարգանք ազգային ես-ի ու արժեքների հանդեպ, ուր չկան <<ականներ>> ու նպատակը մեկն է ունենալ  սիրով լի ու անպարտ ՀԱՅԱՍՏԱՆ։
 
Իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն