Ուզում եմ ապրել այն Հայաստանում, ուր չկան «ականներ»
23-06-2021 12:44:23 | Հայաստան | Հասարակություն
Ուզում եմ ապրել այն Հայաստանում երբ գիշերը քնելուց վստահ լինես , որ կարթնանաս նույն պետությունում, որ առավոտյան վախով չվերցնես հեռախոսը ու տեղեկանաս բոթին, որ երկիրդ պակասել է, որ զինվորդ գերեվարվել է, որ թշնամիդ ցինիկաբար ու անպատասխան նսեմացրել է քեզ ու քո ազգային արժանապատվությունը։
Ուզում եմ ապրեմ այն Հայաստանում ուր մարդը, մարդկային կյանքը բարձրագույն արժեք է ու պաշտպանված է պետության կողմից, ուր ոստիկանը ոչ թե քաղաքականացված մարդ ծեծող է այլ մարդ պաշտպանող, ուր չկան պատվիրված քրեական գործեր ու հալածանքներ, ուր չկան #արթուրդավթյաններ ,#սասունխաչատրյաններ, #ռուստամբադասյաներ,ուր դատարանները արդարադատության օրրան են ոչ թե գնացուցակով ու պետպատվերով աշխատող քաղաքականացված պատվերի սրահներ, ուր պատգամավորը ժողովրդի ծառան է ոչ թե անսպասելի իշխանությունից ու փողից խրտնած երևույթ, ուր ժողովուրդը ունի հավաքական ազգային արժանապատվություն և
հարգանք ազգային ես-ի ու արժեքների հանդեպ, ուր չկան <<ականներ>> ու նպատակը մեկն է ունենալ սիրով լի ու անպարտ ՀԱՅԱՍՏԱՆ։