Հայ խաղաղապահները մասնակցել են զորավարժության. ՀՀ ՊՆ


Հայ խաղաղապահները մասնակցել են զորավարժության. ՀՀ ՊՆ

  • 23-06-2021 16:00:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի՝ «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին:
 
Խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն