Ծառայության են մեկնում նորակոչիկները


Ծառայության են մեկնում նորակոչիկները

  • 23-06-2021 18:21:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


Նորակոչիկների՝ զինծառայության մեկնելու կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են 5-րդ զորամիավորման հրամկազմը, հոգևոր սպասավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

Սպաները նորակոչիկներին մաղթել են բարի ծառայություն, հորդորել են անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամանները և հայրենիքին իրենց պարտքը տալ պատասխանատվության բարձր գիտակցմամբ։ Որպես խորհրդանշական քայլ՝ հենց այդ օրը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին են հանձնվել նրանց որդիներին հետմահու շնորհված պետական պարգևները։ Զոհվածների հարազատներն էլ անփորձանք ծառայություն են մաղթել տղաներին։

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն