Ադրբեջանն ակնկալում է, որ եռակողմ խումբը կվերսկսի աշխատանքը Հայաստանում կառավարության կազմավորումից հետո


Ադրբեջանն ակնկալում է, որ եռակողմ խումբը կվերսկսի աշխատանքը Հայաստանում կառավարության կազմավորումից հետո

  • 23-06-2021 18:30:57   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքուն ակնկալում է, որ փոխվարչապետերի մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խումբը կվերսկսի գործունեությունը Հայաստանում նոր կառավարություն կազմելուց հետո: 
 
Ազատություն ռադիոկայանը հայտնում է, որ այդ մասին ասել է խմբում Ադրբեջանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Նա «բավական արդյունավետ» է որակել եռակողմ խմբի աշխատանքը:
 
«Հայաստանում ընտրական գործընթաց է, ձևավորվում է նոր կառավարություն: Կարծում եմ, երբ այնտեղ դա կավարտվի՝ եռակողմ խումբը կվերսկսի աշխատանքը»,- ասել է Մուստաֆաևը:
 
Եռակողմ խումբը զբաղվում է անցած տասնամյակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ տարածաշրջանում արգելափակված կոմունիկացիաները վերաբացելու առաքելությամբ:
 
Երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ կազմելու որոշումն ընդունվել է Մոսկվայում 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում: Խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը