Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Մաթեմատիկա» առարկայից


Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Մաթեմատիկա» առարկայից

  • 23-06-2021 18:52:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 
 
Այդ նպատակով ձևավորվել է քննական 3 կենտրոն: Հավակնորդներից 23-ը «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը հանձնել է Երևանում՝ ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում,  Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, քննություն է հանձնել 16, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 հիմնական դպրոցում` 17 հոգի: 
 
Նշենք, որ գերազանցության մեդալի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը տեղի էր ունեցել հունիսի 9-ին:
 
Համաձայն 388-Ն հրամանով սահմանված կարգի` պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարք հանձնած մեդալի հավակնորդները ստանում են «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ և պարգևատրվում են մեդալով:  
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play