Պուտինն ու Ալիևը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում


Պուտինն ու Ալիևը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

  • 23-06-2021 19:42:33   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
 
«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված համաձայնությունների իրականացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կապերի վերականգնման շուրջ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը»,- ասվում է Կրեմլից տարածած հաղորդագրության մեջ:
 
Պուտինն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play