«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը դատի է տվել ԿԸՀ-ին
23-06-2021 20:46:07 | Հայաստան | Իրավունք
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, ՔՊ կուսակցության լիազոր ներկայացուցիչը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19.06.2021 թվականի թիվ 160-Ա որոշումը, որով ԿԸՀ-ն բավարարել էր «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը եւ նախազգուշացում էր կիրառել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Իսկ «Պատիվ ունեմ»-ը դիմումում նշել էր, որ հունիսի 19-ին՝ լռության օրը, Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով ընտրական գործընթացի մասին խոսելը քարոզչության կարգի խախտում են դիտարկում, ինչն էլ բավարարվել էր:
Հայցը ներկայացվել է հունիսի 21-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին: Այն արդեն վարույթ է ընդունվել: