Հայտարարվել է Մ-2 և Մ-4 ճանապարհներին 9 վթարավտանգ հատվածների անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման տեղական բաց մրցույթ


Հայտարարվել է Մ-2 և Մ-4 ճանապարհներին 9 վթարավտանգ հատվածների անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման տեղական բաց մրցույթ

  • 24-06-2021 09:52:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայտարարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման և Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհներին 9 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման տեղական բաց մրցույթ՝ 2 չափաբաժնով։ 
 
Աշխատանքները պետք է կատարվեն 6 ամսվա ընթացքում։ Մ-2 միջպետական ճանապարհի վրա պետք է բարելավվի 7 վթարավտանգ հատվածի անվտանգությունը, իսկ Մ-4 ճանապարհի վրա՝ 2 հատվածի։ 
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 20-ը՝ ժամը 16.00։ Հետաքրքրված կազմակերպությունները հայտերը պետք է ներկայացնեն «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ (հասցե՝ Հանրապետության հրապարակ‚ Կառավարական տուն 3, 1-ին հարկ)։ 
 
Նշված ճանապարհների անվտանգության բարելավման աշխատանքները կիրականացվեն Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։  
 
Մրցույթի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armroad.am/am/procurement/tenders
 
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play