Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

  • 24-06-2021 11:00:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, որում նրա կուսակցությունը հասավ համոզիչ հաղթանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ֆրանսահայերի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
 
«Միջազգային դիտորդները փաստել են, որ քվեարկությունը տեղի է ունեցել առողջ ժողովրդավարության պայմաններում: Ֆրանսահայերի խորհուրդը լիահույս է, որ պատերազմով և կորոնավիրուսային համաճարակով հիշատակված 2020 թվականի ավարտից և դրա հետևանքով փոթորկված ու ընտրարշավին նվիրված 2021 թվականի սկզբից հետո, երկիրը կվերականգնի իր բնականոն անդորրը և կկարողանա ապահովել բարեկեցիկ ապագա` կառուցված ազատության և հանրապետական ժողովրդավարության արժեքների վրա հիմնված քաղաքական կառավարման վրա։ Ֆրանսահայերի խորհուրդը, զարգանալով հանրապետական հիմնարար արժեքներ ունեցող և դրանք աշխարհի շատ պետություններում տարածած երկրում, ուրախ կլինի Հայաստանում այս արժեքների տարածմանը, ինչպես նաև տնտեսական, կրթական և մշակութային զարգացմանը մասնակցություն ունենալու»,-ասված է հաղորդագրությունում։
 
Հիմնվելով Ֆրանսիայի մեծության հիմքում ընկած համընդհանուր և հանրապետական սկզբունքների վրա՝ Ֆրանսահայերի խորհրդի առաքելությունն է ընդլայնել և ամրապնդել հայությանն ուղղված գործողությունները, ազդեցությունն ու հաղորդակցությունը Ֆրանսիայում և,մյուս կողմից, զարգացնել ֆրանս-հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ մշակույթ, տնտեսություն, հետազոտություն, կրթություն, իրավունք, առողջություն և այլն: Ֆրանսահայերի խորհուրդը կառուցված է հնարավորինս ներառական հիմքերի վրա՝ ընդգրկելով ցանկացած բարի կամքի դրսևորում, առանց որևէ տեսակի տարբերակումների: Ինչպես հայտարարվել էր՝ Ֆրանսահայերի խորհրդի ծրագիրը, որը կազմվել է 10 աշխատանքային խմբերում ընդգրկված շուրջ 100 կամավորների կողմից, հրապարակվեց ֆրանսերենով 2021 թվականի հունիսի 14-ին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play