Եթե մեր գործընկերները չեն հասկանում, թե ինչ է նշանակում պետության սահմաններ, ապա մենք կարող ենք սկսել ռմբակոծել. ՌԴ ԱԳ փոխնախարար


Եթե մեր գործընկերները չեն հասկանում, թե ինչ է նշանակում պետության սահմաններ, ապա մենք կարող ենք սկսել ռմբակոծել. ՌԴ ԱԳ փոխնախարար

  • 24-06-2021 11:25:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բրիտանական Defender ռազմական նավը հատել է Ռուսաստանի սահմանը և երեք կիլոմետր մտել Ռուսաստանի ջրային տարածք: Դրանից հետո Ռուսաստանի սահմանապահ պարեկային նավը նախազգուշական կրակ է արձակել, իսկ Սու -24 Մ ինքնաթիռը «նախազգուշական ռմբակոծություն» է իրականացրել կործանիչի ուղու երկայնքով, հայտնում է Ռիա Նովոստին։
 
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ «Մեծ Բրտիանիայի կողմից ձեռնարկած այս սադրանքը ուղղված է խանգարելու Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններին»։
 
ՌԴ ԱԳՆ տեղակալ Ռյաբկովը այսօր հայտարարել է․ «Եթե մեր գործընկերները չեն հասկանում, թե ինչ է նշանակում պետության սահմաններ, ապա մենք կարող ենք սկսել ռմբակոծել»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play