Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով


Թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով

  • 24-06-2021 12:02:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Կառավարությունն այսօրվա նիստում վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասաց, որ նախորդ որոշման վեցամսյա ժամկետը լրանում է հուլիսի մեկին։ Սա նշանակում է, որ կա անհրաժեշտություն նոր որոշման, որով կնախատեսվի ևս վեց ամսով երկարաձգել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառում ունեցող ապրանքների նորմուծումը ՀՀ։
 
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը: Մենք որոշակի ուսումնասիրություն ենք կատարել, թե ինչ է տեղի ունեցել նախորդ վեց ամիսներին։ Եվ կարող ենք արձանագրել, որ Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 տոկոսով։ Եվ կտրուկ փոխվել են ներմուծվող ապրանքների կազմը կամ բաղադրությունը։ Եթե նախկինում այնտեղ եղել են ավիավառելիքը, ցիտրուսային մրգերը, մաքրող միջոցները, բանջարեղենը, տիրոկատաժե գործվածքը, ապա հիմա հիմնականում շինանյութ, տրիկոտաժե և բամբակե գործվածք և բնական կաշի»,- ասաց նախարարը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը