Եվրոպական Երիտասարդական Պառլամենտ Հայաստանի գագաթաժողովը կհամախմբի Հայաստանի տարբեր հատվածներից ավելի քան 100 երիտասարդների
24-06-2021 12:28:00 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի հունիսի 24-ից 27-ը Երևանում տեղի կունենա Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ Հայաստան) ազգային գագաթաժողովը, որը ողջ Հայաստանից կհավաքի 100-ից ավելի երիտասարդների՝ քննարկելու բնապահպանական և էներգետիկ ոլորտների կարևորագույն խնդիրներ:
Գագաթաժողովի խորագիրն է «Գլոբալ կայունության ամրապնդումը՝ վերականգնվող էներգիայի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցով»:
Միջոցառման ընթացքում երիտասարդները համապատասխան հանձնաժողովներում քննարկումներ են անցկացնելու էներգիայի օգտագործման և արտադրության, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության մասին։ Քննարկուﬓերի փուլից հետո մասնակիցները լուծումների բանաձևեր են առաջարկելու, որոնք ներկայացվելու են Եվրոպական երիտասարդական պառլաﬔնտի՝ Բեռլինում գտնվող գլխավոր
գրասենյակին, ինչպես նաև համապատասխան պետական և մասնավոր մարﬕնների:
Քննարկումներին մասնակցելուց բացի, մասնակիցները հնարավորություն կունենան այցելել արևային պանելներ արտադրող ընկերություններ, ոլորտի մասին ավելի խորը գիտելիքներ ստանալու նպատակով, իսկ գագաթաժողովի ամենաակտիվ մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Լատվիայում և Բելգիայում կայանալիք ԵԵՊ Միջազգային Գագաթաժողովներին։
Միջոցառումը անց է կացվելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հովանավորվող «Երիտասարդական երկխոսություն ամուր քաղաքացիական ոլորտների համար» (Youth Dialogue for Strong Civic Spaces) ծրագրի հովանու ներքո, որի նպատակն է ամրապնդել միջմշակութային երկխոսություն Արևելյան գործընկերության և ԵՄ երիտասարդության միջև։
Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը 20:00-ին, Երևանի Մովսես Խորենացի 15 հասցեում գտնվող Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում: Երեկոյին ներկա է գտնվելու նաև Գերմանիայի Դաշնության դեսպան` Միխայել Յոհաննես Բանցհաֆը։
Մանրամասների համար կարող եք կապ հաստատել ԵԵՊ Հայաստանի խորհրդի անդամ Նադեժդա Տեր-Մարտիրոսյանի հետ՝ +374 93 162013 հեռախոսահամարով։
Եվրոպական երիտասարդական պառլամենտը (ԵԵՊ) կրթական անկախ ծրագիր է՝ կոչված ծառայելու Եվրոպայի, ինչպես նաև հայ երիտասարդության կարիքներին:
Այսօր ԵԵՊ-ն Եվրոպայի ամենախոշոր երիտասարդական ցանցն է, իսկ Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչությունը հանդիսանում է դեբատների, միջմշակութային շփման, ոչ ֆորմալ կրթական աշխատանքի իրականացման և նորարական գաղափարների փոխանակման լավագույն հարթակ հայ երիտասարդների համար: Իր գործունեության 8 տարիների ընթացքում Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչությունն իրականացրել է
ավելի քան 100 կրթական ծրագիր` ընդգրկելով 10000-ից ավելի մասնակիցներ աշխարհի ավելի քան 68 երկրներից։