Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք. ՀՀ ԱԻՆ


Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք. ՀՀ ԱԻՆ

  • 24-06-2021 12:43:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 24-ին, ժամը 07։25-ին վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։05-ին: Այրվել  է մոտ 110 հա խոտածածկ տարածք։
 
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև տեղի բնակիչները։
 
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 19:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 60 հա խոտածածկույթ։
 
Փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ․ սահմանվել է հերթապահություն։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն