Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»


Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»

  • 24-06-2021 16:34:36   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետևյալ հնարավոր սցենարներից մեկը, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ»:
 
Ադրբեջանի մասով.
Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում, որը կներառի.
1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում: 
2. Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում: 
3. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում: 
4. Հայ-ադբեջանական սահմանի հստակեցում (հիմնականում Հայաստանի տարածքի հաշվին): 
5. Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ, միայն ունենալով փոքրաթիվ ոստիկանական զորքեր (երկրորդ աշխարհամարտից հետո կապիտուլացված Ճապոնիայի օրինակով): 
 
Թուրքիայի մասով. 
 
Հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում, որով կնախատեսվի. 
1. Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից հրաժարում:
2. Հայաստանի անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի պատկերի հեռացում:
3. Սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում: 
4. Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցքի զիջում: 
5. Հայաստանի տարածքում ցանկացած այլ պետության ռազմական ներկայության բացառում, որը կարող է սպառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի անվտանգությանը: 
 
Այս ամենի դիմաց մեզ կխոստացվի թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսք, որն առավելապես կունենա ոչ թե «խոշոր ներդրումների» տեսք, այլ «տնտեսական էքսպանսիայի» տեսք՝ Վրաստանի օրինակով: 
 
Կրկնում եմ, սա հնարավոր սցենարներից մեկն է, որի իրականացման հնարավորությունը կախված է նաև հարավկովկասյան և սևծովյան տարածաշրջանում արևելք-արևմուտք գլոբալ մրցապայքարի ընթացքից»:
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն