Երևանում տեղադրված 21 թափոնաման անհետացել է


Երևանում տեղադրված 21 թափոնաման անհետացել է

  • 24-06-2021 16:52:17   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5 –ը։
 
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնել են, որ գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն՝ Ալիխանյան Եղբայրներ, 7 հասցեում։  Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ»,- նշել է Կարապետյանը։
 
Քաղաքապետարանը հորդորում է երևանցիներին խնամքով վերաբերվել քաղաքին և հնարավորության դեպքում կանխել գողության դեպքերն ու պաշտպանել գույքը վնասումներից:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play