Ընտրությունները լուծեցին գլխավոր խնդիրը՝ ռևանշի ուժերի գրոհը կասեցվեց և իշխանափոխություն տեղի չունեցավ. Լևոն Շիրինյան

Ընտրությունները լուծեցին գլխավոր խնդիրը՝ ռևանշի ուժերի գրոհը կասեցվեց և իշխանափոխություն տեղի չունեցավ. Լևոն Շիրինյան

  • 25-06-2021 16:56:16   | Հայաստան  |  Քաղաքական



Հունիսի 20-ի ընտրությունները լուծել են գլխավոր հարցը, որից իշխանությունն ու ժողովուրդը պետք է հետևություն անեն, ռևանշի ուժերի հակագրոհը, որը կազմակերպվեց ամբողջ երկրով մեկ և ամբողջ ռեսուրսով` ընդգրկելով նաև անթույլատրելին`Ղարաբաղի ռեսուրսը, որը նաև գործում էր Ռուսաստանի օլիգարխիկ շրջանակների հետ, այդ գրոհը կասեցվել է, Հայաստանում իշխանափոխություն տեղի չուենցել: Այս մասին Նոյյան Տապանի «Հրատապ հարցեր» հաղորդաշարի ժամանակ նշեց ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ 
 
«Ժողովուրդը թույլ տվեց ՔՊ-ին` ի դեմս Փաշինյանի, ստանալ նոր շնչառություն, բայց պայքարը շարունակվում է, և լինելու է դաժան: Կարծում եմ` խորհրդարան անցած ուժերը կվերցնեն իրենց մանդատները և իրենց չեն զրկի այն հաճույքից, որ երկիրը ցնցեն արդեն խորհրդարանի ներսից»,- կարծիք հայտնեց Շիրինյանը: 
 
Ըստ նրա` ընտրություններից առաջ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը նորագույն տեխնոլոգիաներով քարոզարշավ է իրականացրել, ժողովրդին հանրապետությունով մեկ ոտքի հանել, բայց չի ստացել համապատասխան ձայներ.  «Պատճառն այն է, որ սարսափ առաջացավ մարդկանց մոտ դրանց «քիթ ու մռութը» տեսնելուց, և զանգվածային գնացին վարչապետի հետևից, որ ռևանշ չլինի: Բայց արդյունքում ստացանք խորհրդարան, որը ոչ մի բանով չի տարբերվելու նախորդներից: Խորհրդարանում ունենալու ենք բախում: Ճիշտ է` ռևանշիստներն ավելի փորձված են, բայց ՔՊ-ի պատգամավորների զգալի մասն էլ ավելի կրթված է և 2 օրում կոչնչացնի նրանց»,- ասաց Շիրինյանը: 
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական