Մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի. Թևան Պողոսյան


Մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի. Թևան Պողոսյան

  • 26-06-2021 16:15:15   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Խաղաղության տարբեր ընկալումները:
 
Մեր թշնամու համար խաղաղությունն այն է, երբ 1994-ին գծված սահմաններով Հայաստանում որևէ հայ չապրի։ 
Խաղաղ է նաև գերեզմանոցում։
 
Խաղաղություն էին ցանկանում մեր անմահացած և ողջ հերոսները` զինվորներն ու հրամանատարները, ովքեր ամեն ինչ արեցին, որ ունենանք ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղություն։ 
 
Մենք պարտավոր ենք հասնել ՀԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղության, երբ էլ դա լինի: Հանուն մեր Եռաբլուրի: Հանուն մեր զավակների երկարաժամկետ անվտանգության: Որ թույլ չտանք մեր խաղաղությունը վերածվի պարզապես թշնամիների պատկերացրած խաղաղության: Կամ պարզապես գերեզմանոցի։
 
Հ.Գ. Ինչ էլ անենք, հազարամյակների կերտած  աքսիոմներին չենք կարողանալու հակադրվել. ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Խաղաղությանը հասնելու ենք կա´մ Հաղթանակով, կա´մ պարզապես թշնամին մեզ գերզման կուղարկի` շրջելով հայոց պատմության վերջին էջը»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play