Լույս բոլորը են օգտագործում, բայց ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության ապրանքների մասին ավելին իմանալը չի խանգարի ոչ մեկին:
Չկա բնագավառ, որ լույս չի սպառում, հետևաբար չկա բնագավառ, որ չի կարող համալրել ՛՛Light and more՛՛-ի պատվիրատուների ցանկը:
Ընկերության առաջարկած հակամիջատային լուսատուները հատկապես կհետաքրքրեն մայրիկներին. դրանք միանգամից 2 խնդիր են լուծում՝ բացառում են միջատների ներկայությունը սենյակում, իսկ գիշերը նաև որպես լուսամփոփ են ծառայում: Եվ ամենակարևորը՝ անվնաս են:
Բժշկական հաստատություններին, ատամնաբուժարաններին կհետաքրքրեն ՛՛Light and more՛՛-ի առաջարկած հակաբակտերիալ լամպերը: Օզոնային ախտահանմամբ հնարավոր է թափանցել տարածքի ամբողջ մակերեսի խորությամբ և ընդամենը 15 րոպեում սենյակն ախտահանել: Հատկապես պանդեմիայի օրերին սա հավասարապես թե կարևորություն և թե անհրաժետություն ներկայացնող ապրանք է:
Էկո լուսավորության կողմնակիցների համար ՛՛Light and more՛՛-ը արևային էներգիայով աշխատող լամպերի և լուսային պանելների առատ տեսականի է առաջարկում, որոնք առաջիկայում կհամալրվեն նոր տեսականիով:
՛՛Light and more՛՛. այսինքն՝ լույս և ավելին լույսն առավել կարևորողների համար:
Հարմարավետ, ժամանակակից տան կամ գրասենյակի ինտերիերի համար կահույքից ու պաստառից առավել կարևոր է ճիշտ լուսավորությունը, որը հնարավոր է իրականացնել առաջարկած բազմապիսի տեսականուց.
•Լամպերի մեծ տեսականի տարբեր գունային երանգներով՝ սպիտակ, դեղին և սառը սպիտակ, թափանցիկ, փայլուն և փայլատ
•Դեկորատիվ լուսատուներ՝ տարբեր գույների և տարբեր հզորության
• Տարբեր մեծության առաստաղի լուսատու պանելներ
•Արտադրական տարածքների համար նախատեսված խոնավադիմացկուն և փոշեդիմացկուն լամպեր՝ կոդավորված պաշտպանությամբ
•Արևային էներգիայով և հոսանքով աշխատող սենյակային և փողոցային լուսավորության համար նախատեսված լամպեր
•Ինտերիերի և էքստերիերի դեկորատիվ լուսատուներ
•Հակաբակտերիալ լամպեր
•Հակամիջատային լամպեր, որոնք հարմար են հատկապես մանկական սենյակներում որպես լուսամփոփ օգտագործելու համար
Թվարկած ապրանքանին ընկերությունը ներմուծում է չինական, ռուսական, գերմանական շուկաներից, իսկ գնի, որակի, վաճառքի բարձր ցուցանիշների, մշտապես թարմացվող ավելի քան 2000 անուն ապրանքատեսականու շնորհիվ հայաստանյան շուկայում մշտապես առաջատար եռյակում է:
Արդեն 11 տարի ՛՛Light and more՛՛-ը լուսավորության որակյալ ապրանքներով մշտապես համագործակցում է մանրածախ և մեծածախ բոլոր տեսակի կազմակերպությունների հետ՝պետական և մասնավոր մեծ ու փոքր ընկերություններ, կառուցապատող ընկերություններ, կրթական հաստատություններ, բժշկական հաստատություններ, արտաքին լուսավորությամբ զբաղվող կազմակերպություններ, արտադրական կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր, անհատներ:
՛՛Light and more՛՛-ի https://www.megalight.am/ կայքում կամ https://www.facebook.com/megalight.am ֆեյսբուքյան էջում ծանոթացեք ներկայացված տեսականուն, գնեք օնլայն կամ այցելեք Աբելյան 6/1, վճարեք ձեզ հարմար տարբերակով և ստացեք 1 տարվա երաշխիք բոլոր տեսակի լամպերի համար:Բացի լուսավորության համար նախատեսված ապրանքներից ՛՛Light and more՛՛-ը հայտնի անուն է նաև կենցաղում օգտագործվող house hold կոչվող ապրանքների տեսանկյունից: Google մի՛ արեք house hold կոչվածին ծանոթանալու համար. տեղում կգտնեք այն ամենն ինչ պետք է հեշտ, հարմար, հիգենիկ կենցաղ ապահովելու համար: