Չի բացառվում, որ Կովկասի հարցում Ռուսաստանը կրկին գնա զիջումների. քաղաքական մեկնաբան

Չի բացառվում, որ Կովկասի հարցում Ռուսաստանը կրկին գնա զիջումների. քաղաքական մեկնաբան

  • 29-06-2021 17:27:00   | Ռուսաստան  |  Քաղաքական



Հետպատերազմական այս շրջանում դիրքային պայքար է, և ակնհայտ է` պատերազմը գծել է նոր սահմաններ, սակայն չի հաստատել նոր ստատուս քվոն վերջնական իմաստով: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: 
 
Նա ընդգծեց` խաղում տեսնում ենք նոր ակտիվության հայտեր, օրիանկ,  Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի կողմից: «Խաղի մասնակիցները ավելի բազմազան են դառնում, և ռուսներն ու թուրքերը փորձում են ռեգիոնի նոր իրավիճակի վերաբերյալ պայմանավորվածությունները պահել, սակայն, մյուս կողմից, կա ներքին անվստահություն նրանց միջև: Այն, որ Թուրքիան հաստատվել է Կովկասում և դե ֆակտո ռազմական հաստատվածություն ունի Ադրբեջանում, պարզ է, այլ հարց է` ինչ ձևաչափով է դա շարունակվելու: Կարծում եմ` վաղ թե ուշ Թուրքիայի համար այդ ձևաչափը դառնալու է կարևոր: Թուրքերի համար Ադրբեջանը լինելու է ոչ միայն հենակետ Կովկասում, այլև պլացդարմ  դեպի Միջին ասիական ռեգիոն»,- ասաց Բադալյանը` շեշտելով` այս իմասոտվ նրանք առևտրի մեջ են Ռուսաստանի հետ: 
 
Քաղաքական մեկնաբանը չբացառեց, որ Կովկասի հարցում Ռուսաստանը կրկին գնա զիջումների` այլ ուղղություններով Թուրքիայից ավելի լոյալ վերաբերմունք ստանալու համար: 
 
«Սյունիքում ռուսները փորձում են իրենց երաշխիքը ձևավորել, և ես կարծում եմ` այս առումով նրանց մոտ տարբեր սցենարներ կան: Չմոռանանք, որ Ռուսաստանի թողտվությամբ է Թուրքիան այսօր հասել Շուշի, և առնվազն Արցախի կեսը զիջվել է ՌԴ-ի թողտվությամբ: Փաստ է, որ Ռուսաստանն այլևս ի իճակի չէ միայնակ Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը կառավարել և  ստիպված է պայմանավորվել Թուրքիայի հետ»,- ասաց նա: 
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական