Խոստանում եմ տղերք ջան, կանեմ ամենաանհնարինը ձեզ տուն վերադարձնելու համար

Խոստանում եմ տղերք ջան, կանեմ ամենաանհնարինը ձեզ տուն վերադարձնելու համար

  • 01-07-2021 15:10:02   | Հայաստան  |  Քաղաքական

Բաքվի իշխանությունները իրենց դրել են ամենազորի տեղ ևՀայերի հանդեպ թույլ են տալիս ամենավերջին ստորացուցիչ արարքները։ 
Հայաստանի իշխանություները լռում են հասկանալի պատճառներով և դա էլ ավելի է առիթ տալիս ադրբեջանի վանդալիստական պահվածքին։ 
Զարմանալի չէ , որ աշխարհքն նույնպես փակել է իր աչքերը քանզի այն կույրացավ ամբողջ պատերազմի ընդացքում երբ  մեր վրա օգտագործվեց և փորձարկվեց ամենա արգելված զենքերը։
Այսօր մեր մատաղ տղերքին  մեղադրում են պետական սահմանը ապօրինի հատելու և ադրբեջանի դեմ զինված սադրանքներ կատարելու մեջ  , սակայն մեր դիվանագիտությունը լռում և ճանապարհներ է փնտրում գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
 Ես այդ ճանապարհը ցույց տվեցի ականապատ դաշտերի պահով ու 15 հոգի այդ ձևաչափով տուն վերադարձավ իսկ ինձ ադրբեջանը միջազգային հետախուզում հայտարարեց դատապարտելով իրենց երեք հոդվածներով։ 
Ինձ համար այդ դատավճիռը չի կարող զսպաշապիկ հանդիսանալ և ես պատերազմելու եմ ադրբեջանի հայասպան քաղաքականության դեմ քանի դեռ իմ երակներում արյուն է հոսում ես իմ անցած ուղին չեմ վաճառի։ Իսկ ինչ վերաբերվում է գերիներին , ապա խոստանում եմ տղերք ջան կանեմ ամենաանհնարինը ձեզ տուն վերադարձնելու համար։ 
Ականապատ դաշտերի քարտեզները չեն վաճառվում։
 
«Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն, գնդապետ 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական