ՀԿԵ-ն քննարկում է հայկական տուրիստական ընկերությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները


ՀԿԵ-ն քննարկում է հայկական տուրիստական ընկերությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները

  • 02-07-2021 15:26:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում տեղի ունեցավ ընկերության և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկաթուղային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները:
 
Առարկայական քննարկման ընթացքում ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հյուրերին ներկայացրեց երկաթուղու տուրիստական ներուժը, Գյումրիի երկաթուղային հանգույցի զարգացման ընթացիկ կամ նախատեսվող ծրագրերը, Վրացական երկաթուղու հետ համատեղ զբոսաշրջային հնարավորությունները:
 
Տուրօպերատորների կողմից առաջադրված հիմնական խնդիրները վերաբերում են առանցքային երկաթուղային կայարանների հիման վրա տրանսպորտային հանգույցների զարգացմանը: Մասնավորապես, քննարկվել են Գյումրու երկաթուղային կայարանի՝ որպես տրանսպորտային հանգույցի, զարգացման հնարավորությունները, կայարանի կապը Գյումրիի օդանավակայանի հետ, «մեկ տոմսի» գաղափարը, տուրօպերատորների կողմից ՀԿԵ-ի և նույնիսկ Վրացական երկաթուղու տոմսերի վաճառքի հնարավորությունը, «անիվների վրա»
զբոսաշրջության զարգացումը:
 
«Ընկերությունը լուրջ է վերաբերվում ուղևորափոխադրումների զարգացման հեռանկարներին: Դրա մասին է վկայում միջազգային գնացքների ամբողջական նորացումը, ինչպես նաև 2017 թվականին սկսված ներքին փոխադրումների համար նախատեսված շարժակազմի արդիականացումը: Այս ամիս Հայաստան են բերվելու ևս երկու նոր էլեկտրագնացքներ, որոնք համալրելու են Երևանի և Գյումրիի միջև գործող նոր էքսպրես էլեկտրագնացքների շարքը: Արդեն այսօր Գյումրիի զբոսաշրջային ուղղությունը բավականին պահանջված է Հայաստանի քաղաքացիների և հյուրերի կողմից: Այս առումով մեր առջև խնդիր է դրված դիվերսիֆիկացնել և բարելավել երկաթուղու կողմից մատուցվող ծառայությունների որակը», - նշեց Ա. Մելնիկովը:
 
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների բոլոր առաջարկները կքննարկվեն ՀԿԵ ղեկավարության կողմից և կտրվեն լուծումներ` հաշվի առնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունը, որակը և բազմազանությունը:
 
Երկաթուղու ղեկավարների հանդիպումները տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակական բնույն կունենան:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն