Թշնամին մեր Երկրի սահմանին է, Երկրի ներսում բանսարկություններով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք. Արմեն Մուրադյան


Թշնամին մեր Երկրի սահմանին է, Երկրի ներսում բանսարկություններով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք. Արմեն Մուրադյան

  • 03-07-2021 17:40:36   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
«Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը.
• Զինվորի տունը պարծանք է, և վերջ,
• Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ,
• Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…
 
Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:
 
Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը  կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը`Աբովյան 58 հասցեում:
 
Արտավազդ Սահակյանին, բազմիցս, առաջարկվել է, թե Հերացի և թե Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:
Եվ վերջում, թշնամին մեր Երկրի սահմանին է, Երկրի ներսում  բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու  շռայլություն չունենք:
 
Ի գործ!!!»:
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն